«Ցանկացած հաջողակ տղամարդու հետևում կանգնած է իմաստուն կին…». Արտակ Գալստյան

Ցանկացած հաջողակ տղամարդու հետևում կանգնած է իմաստուն կին:

Կնդունեն սա տղամարդիկ թե ոչ, սա պատմականորեն հաստատված աքսիոմա է:
Բացի այդ սիրող կինը նաև իր տղամարդու անվտանգության երաշխավորն է:

Եթե տղամարդը անվտանգությունը ապահովում է գիտելիքով և փորձով,ապա սիրող կինը ինտուիցիայով:
Գիտելիքը և փորձը հնարավոր է շրջանցել,բայց սիրող կնոջ ինտուիցիան երբեք,նա մի քանի օր առաջ կանխազգում է վտանգը և ահազանգում: ԱՆՆԱՆ…………

Այսօր ՀՀ-ի թիվ մեկ քննարկվող կինը Աննա Հակոբյանն է:

Ասեմ ձեզ հենց վերը նշված հիմնավորմամբ թիրախը ընտրված է ճիշտ: Ազգադավները ի տարբերություն ժողովրդի մի հատվածի հստակ հասկանում են՝ կչեզոքացնեն Աննային, կթուլացնեն Վարչապետի անվտանգությունը, կզրկեն նրան պահապան հրեշտակից:
Իսկ ինչպիսի պահապան հրեշտակ է Աննան՝ տեսել եմ իմ աչքերով և դեռ այն ժամանակ հասկացել, որ այս զույգը՝ Նիկոլ և Աննա անբաժանելի է և հենց դրանով էլ անպարտելի:

Այսպես՝
Մյասնիկյանի արձանի հարակից տարածք , 2008 թ-ի մարտի 1-ի լույս 2-ի լուսաբաց:
Շրջապատը թաղված էր այրվող մեքենաների թունավոր ծխի մեջ, Լեոյի փողոցից լսվում էին կրակոցները: Ամենուր աղմուկ էր, զորքը մահակներով հարվածում էր վահաններին, ցուցարարները խուճապի մեջ էին և արդեն գրեթե ցրվել էին:
Մի պահ թեթև քամի բարձրացավ, թունավոր ծուխը նոսրացավ և Մյասնիկյանի հուշարձանը, որը ինձանից մի 15 մետր հեռավորության վրա էր, վեր հառնեց իր ամբողջ վեհությամբ:
Այն ինչ տեսա այդ պահին, մինչ օրս աչքիս առաջ է և հավանական է երբեք չմոռանամ:
Մյասնիկյանի արձանին մեջքը հենած նստած էր Նիկոլը, ռուպրը որ իր միակ զենքն էր ամուր բռնած էր աջ ձեռքում:
Աչքերը փակ էին, հավանաբար գերհոգնածությունից ննջում էր: Կողքին, գանգրահեր գլուխը Նիկոլի ուսին հենած նստած էր Աննան, նա արթուն էր: Նիկոլը ննջում էր՝ Աննան հսկում:

Քամին դադարեց և թունավոր ծուխը նորից պատեց շրջակայքը և իմ հայացքից թաքցրեց Նիկոլին և Աննային:
Ամփոփեմ՝
Չգիտեմ ում համար ոնց, բայց ես որպես ՀՀ քաղաքացի, որպես իմ երկիրը սիրող անձ շատ ավելի հանգիստ եմ ՀՀ Վարչապետի անվտանգության համար, երբ գիտեմ որ նրա կողքին է Աննան:

Ոչ մի անվտանգության աշխատակից այդքան աչալուրջ չի կարող լինել, որքան Աննան:
Աննան վտանգը զգում է սրտով, իսկ ինչպես ասում են սրտին չես մոլորեցնի:

Այդ պատճառով կլինի դա հրավերքով թե ոչ, կլինի պետական միջոցներով թե ոչ, ինձ համար միևնույն է, իմ համոզմամբ Աննան պիտի լինի միշտ Նիկոլի կողքին: Այսօր արդեն ՀՀ Վարչապետի:
Ոչ ոք և ոչ մի իշխանություն, ոչ մի վայրեհաչոց չի կարող նրանց բաժանել:

Նրանց չի կարողացել բաժանել մեքենայի պայթյունը, մարտի 1-ը, ընդհատակը, դատապարտումը և ազատազրկումը, չի կարող բաժանել նաև իշխանությունը:

Դա ձեզ ասում է մի մարդ, որը 25 տարի է ճանաչում է այդ անբաժան և միասնական զույգին, ով ականատես է եղել նրանց պայքարի աննկուն ոգուն:
Այնպես որ, մինչև կոկորդը արյան մեջ թաղված, ժողովրդի անեծքը որպես ներողամտություն ընդունած, դեռևս ազատության մեջ գտնվող ազգադավեր, զուր մի սպառեք ձեր էներգիան, այն դեռ ձեզ անհրաժեշտ է լինելու արդարացի պատիժը կրելու ժամանակ:

Դուք ոչ հայրենիք ունեք, ոչ էլ ընտանիք, դժվար թե խոսքերս հասկանաք, թեպետ և գրում եմ հայատառ, բայց վստահ եմ որ խոսքերս հասանելի կլինեն հայ կանանց և հայ տղամարդկանց, ովքեր իրենց իրոք տեր են համարում այս երկրում:

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: