Ցավոք սրտի շատերը «Կենտրոն» հեռուստաալիքի և ԲՀԿ հակաքարոզին հավատացել են, անգամ իմ հայրն է հավատացել. Մարուքյանը ՖԲ հրապարակում է կատարել

Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Հրապարակում եմ քաղաքացու նամակն առանց անունը նշելու:

Բարև ձեզ, Պարոն Մարուքյան
Ուզում եմ ձեզ ասել, որ ցավոք սրտի շատերը «Կենտրոն» հեռուստաալիքի և ԲՀԿ հակաքարոզին հավատացել են, անգամ իմ հայրն է հավատացել: Փորձեցի նրան հակառակը ապացուցել, ի պատասխան լսեցի՝ ախր ոնց կլինի, որ հեռուստատեսությամբ մոլորության մեջ գցեն, կամ էլ առանց հիմքի նման լուրեր տարածեն:

Պարոն Մարուքյան, իմ կարծիքով պետք է այնպես անել, որ ոչ մի հեռուստաալիք չծառայի մեկ մարդու շահերի և մոլորության մեջ գցի խոցելի շերտերին: Պետք է ինչ-որ օրենք ընդունել, բայց նաև այնպես, որ խոսքի ազատությունը չսահմանափակվի: Թե չէ, ստացվում է, որ մարդիկ հակաքարոզչություն են անում՝ պրոֆեսիոնալիզմը դնելով մի կողմ:

Понравилась статья? Поделиться с друзьями: