Փաշինյանի՝ ԵՊՀ այցելությունից առաջ աշխատակիցներին հրահանգվել է հավուր պատշաճի հագնվել. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսակետ այցից և դրոշի պատմությունից շատերը դաս են քաղել։

Երեկ ԵՊՀ «սև շենք» այցելությունից առաջ ոչ միայն շենքի դրոշն են փոխել՝ նորը դրել, այլև աշխատակիցներին հրահանգվել է հավուր պատշաճի հագնվել։ Ավելին՝ զգաստ վիճակում են եղել նաև այդ շենքին կպած Բանասիրական ֆակուլտետում։

Բուֆետի աշխատակիցները մեզ ասացին, որ նոր ֆորմաներով են երեկ գնացել աշխատանքի՝ գուցե Փաշինյանն անակնկալ մատուցի և իրենց էլ այցի գա։

Արտաքին ատրիբուտները, իհարկե, կարևոր են, բայց այսպիսով բովանդակությունը փոխարինվում է ձևով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Понравилась статья? Поделиться с друзьями: