Փող տալուց մեր հայրենակիցներն են, իսկ ընդամենը կարծիք հայտնելուց ո՞չ… Տարոն Չախոյանի դիպուկ գրառումը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Փեսա Միշիկի խոսքերով՝

* Գլենդելի մեր հայրենակիցն իրավունք չունի ասելու, թե մեր որ նախարարն է լավ կամ վատ։

* Բրյուսելի մեր հայրենակիցն իրավունք չունի ասելու, թե մենք ռուսների հետ լավ լինենք, թե վատ։

* ԱՄՆ-ի մեր հայրենակիցներն իրավունք չունեն ասելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաաստանի առողջապահական համակարգը։

* Ռոստովում խանութ աշխատացնող մեր հայրենակիցը չի կարող ասել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Մի խոսքով, արտերկրում ապրող մեր հայրենակիցներն իրավունք չունեն ասելու, թե ինչպիսին են ուզում տեսնեն իրենց հայրենիքը։

Պարզ է, որ նպատակը Հայաստան-Սփյուռք կապը խզելն է։

Հիմա 2 հարց։

* Եթե արտերկրում ապրող մեր հայրենակիցներն անգամ իրավունք չունեն իրենց կարծիքը հայտնել, թե ինչպիսին են ուզում տեսնել իրենց հայրենիքը, ապա նույն խոհանոցային փեսայի մերժվածը աներ-հայրիկն ամեն տարի ինչու էր միայն «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի միջոցով միլիոնավոր դոլարներ հավաքում արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից, հետո էլ զարտուղի ճանապարհներով հավաքված գումարի զգալի մասն իր բանդայով սեփականացնում։

Փող տալուց մեր հայրենակիցներն են, իսկ ընդամենը կարծիք հայտնելուց ո՞չ…

* Եթե Գլենդելի մեր հայրենակիցը իրավունք չունի ասելու, թե Երևանի որ քաղաքապետն է լավ կամ վատ, ապա խոհանուցում թաքնված ապօրինի հարստացման մեջ մեղադրվող փեսան ու՞մ շունն է, որ ասի ՀՀ վարչապետը լավն է, թե վատը…

Понравилась статья? Поделиться с друзьями: