Փոքրիկ Իրինան մեր բոլորիս օգնության կարիքն ունի. խնդրում ենք ով կարող է թող օգնի

Արմեն Արմոս Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

Ընկերներ, շտապ է, խնդրում եմ ՏԱՐԱԾԵԼ!

Կյանքն Իրինային ու նրա հարազատներին դժվար փորձության առջև է կանգնեցրել: Իրինայի մոտ ախտորոշվել է «Մեդուլոբլաստոմա» կոչվող գլխուղեղի քաղցկեղ, և նա մեր օգնության կարիքն ունի:
Իրինան դեկտեմբերի 10-ին կդառնա 6 տարեկան: Այս անգամ, սակայն, ճակատագրի հեգնանքով, նա տարեդարձը նշելու է ոչ թե տանը՝ հարազատների ու ընկերների հետ, այլ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի համալսարանական հիվանդանոցի մանկական կլինիկայի ուռուցքաբանական բաժանմունքում:

 


Որքան էլ ծանր էր ախտորոշման մասին լուրը, միևնույնն է, այն չկոտրեց ո՛չ Իրինային, ո՛չ էլ նրա հարազատներին: Նրան արդեն երկու անգամ վիրահատել են: Վիրահատությունները բարեհաջող են անցել: Բուժման շանսերը բավականին բարձր են: Բժիշկներն ասում են, որ Իրինան վիրահատություններից հետո շատ արագ է վերականգնվում: Նա շարունակում է ժպտալ ու նկարել՝ սպասելով ապաքինմանը: Ծնողներն ու հարազատները բժիշկների հետ պայքարում են նրա կյանքի համար: Ցավոք, այդ պայքարը Գերմանիայում բավականին թանկ արժե: Բարեկամների և հարազատների օգնությամբ հնարավոր է եղել հավաքել եւ վճարել հետազոտության համար պահանջվող 22 հազար եվրոն:


Ընթացում երկու անհետաաձգելի վիրահատությունների անհրաժեշտություն է առաջացել՝ 30 հազար եվրո արժեքով։ Քանի որ վիրահատություններն անհետաձգելի էին, կլինիկան ընդառաջել է փոքրիկին և ժամանակ տվել պակասող գումարի վճարման համար:
Նախնական բուժման համար անհրաժեշտ է շուրջ 50 հազար եվրո, որից 30 հազարը վիրահատությունների, մնացածը՝ քիմիաթերապիայի կուրսը սկսելու համար: Իրինան, ընդհանուր առմամբ, պետք է անցնի քիմիա և ռադիոթերապիայի 7-10 կուրս: Յուրաքանչյուր կուրսի արժեքը շուրջ 15 հազար եվրո է: Սա մեծ գումար է, ուստի Իրինայի և նրա ծնողների անունից դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են աջակցություն ցուցաբերել: Ընտանիքի ընկերների եւ բարեկամների շնորհիվ արդեն հավաքվել է 15 հազար եվրո։
Յուրաքանչյուր աջակցություն, անկախ գումարի չափից, կարևոր է: Յուրաքանչյուրի ֆինանսական աջակցության համար շնորհակալ ենք: Օգնել ցանկացողները կարող են անցնել այս հղմամբ և առցանց գումար փոխանցել փոքրիկի բուժման համար՝ https://www.gofundme.com/6pwaj-help-irina:
Հայաստանից հանգանակություն կարող եք կատարել նաև բանկի միջոցով՝ ՎՏԲ բանկում բացված հատուկ հաշվերահամարներին, ստացող Անեսյան Միասնիկ`
AMD 16048343490004
USD 16048343490005
EUR 16048343490006
RUR 16048343490007

Ռուսաստանից ու Հայաստանից արագ փոխանցման համար բացվել են նաեւ հաշվեհամարներ Яндекс և Idram համակարգերով

Яндекс– 410017983060786
Idram – 459135910

Понравилась статья? Поделиться с друзьями: