Քաղաքային միջավայրի բարելավում. ապամոնտաժվում են ապօրինի վահանակներն ու ցուցանակները

Երևանի Քաղաքապետարանի պաշտոնական էջից իմանում ենք, որ Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային նյութերը:

Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղադրումը (տեղաբաշխումը) իրականացվում է Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համայնքային կանոնները հաստատելու մասին 18.11.2009թ. N37-Ն որոշման» և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին համապատասխան:

Նախօրոք, մինչև արտաքին գովազդ տեղադրելը, անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: