Քաղաքապետարանը ապօրինի շինություն է ապամոնտաժել

Քաղաքապետարանը ապօրինի շինությունա ապամոնտժել։ Բայց ստեղ իրականում մի հատ ուրիշ շատ լուրջ հարց կա։ Նշված շինության համար անձամբ քաղաքապետ Հայկ Մարությաննա ասել, որ հանկարծ չսարքեն ու գիտեք ինչա՞ եղել դրանից հետո։ Հաջորդ օրվանից դրա տերը սկսելա ակտիվ շինարարարական աշխատանքներ։ Այնքան ժամանակ մինչև քաղաքապետը տեխնիկայա ուղարկել, որ քանդեն։

Այսինքն Երևանի քաղաքապետը անձամբ գնացելա դեպքի վայր, անձամբ հրամայելա, որ չկառուցեն այդ շենքը , ԲԱՅՑ որոշ մարդիկ փորձել են անցնել քաղաքապետի խոսքից։ Ուշադիր եղեք՝ ոչ թե Հայկ Մարությանի խոսքից, այլ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻՑ։ Դուք սովորություն ունեք անձերին ու պաշտոնները իրար խառնելու։

Դե քանի որ առիթը կա մի փոքրիկ դեպք էլ ես պատմեմ։ Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկում թաղապետարանի աշխատակիցները իրենց աշխատանքն են կատարում ու փողոցային առևտրով զբաղվող անձնանց զգուշացնում են, որ նշված հատվածներում հաջորդ օրվանից այլևս այդ վայրում չզբաղվեն առևտրով։ Գիտեք ինչա՞ լինում հաջորդ օրը։ Այո, ճիշտ եք, վաճառականները ավելի շատ ապրանք են բերում լցնում բակերում։ Այնքան մինչև ոստիկանության աշխատակիցներն են խառնվում գործին ու մի կերպ մաքրում են բակը։

Հիմա ասածս ինչա։ Կան մարդիկ, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, քանի որ մտածում են ՝ դե անփորձ են, կարանք վրեքից թռնենք, դե Հայկոնա էլի ու նման անիմաստ ինքնավստահությունների շարան։ Բայց թե քաղաքապետարանը, թե թաղապետարանները ու մնացած բոլոր կառույցները պետք է գիտակցեն, որ օրենքի դեմ որևէ մեկը չպետքա ռիսկ անի դուրս գալ։ Թե չէ եթե քաղաքապետի ասածը չեն անում, պատկերացնում եք էն այլ բաժինների աշխատողների վիճակը ինչ կլինի։

Понравилась статья? Поделиться с друзьями: