Քաղաքապետարանի օնլայն հարթակում յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել քաղաքի զարգացմանը, բարեկարգմանը վերաբերող ծրագիր…օնլայն քվեարկության արդյունքում ընտրված ծրագրերն իրականացվելու են

Մի քանի լավ նորություն քաղաքապետարանից.

Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ որոշում կա՝ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով:

Քաղաքի բյուջեից շուրջ $1 միլիոն է հատկացվել՝ քաղաքացիների ներկայացրած ծրագրերի իրականացման համար: Գաղափարը, պարզ ասած, հետեւյալն է. քաղաքապետարանի օնլայն հարթակում յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել քաղաքի զարգացմանը, բարեկարգմանը վերաբերող ծրագիր (մաքրում, բարեկարգում, պուրակների կառուցապատում, իննովացիոն ծրագրեր եւ այլն, եւ այլն), նաեւ օնլայն քվեարկության արդյունքում ընտրվում են ծրագրերն ու իրականացվում են:

Այսիքնն, քաղաքացին հնարավորություն է ստանում անմիջականորեն տնօրինել քաղաքի բյուջեն: Սա ըստ էության քաղաքապետի՝ ուղիղ դեմոկրատիայի գործիքները կիրառելու ծրագրի գործնական իրականացման քայլերից մեկն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: