Քոչարյանի կառավարման տարիներ… Օրը ցերեկով մեր տներից հայի ձեռքով բ ռնի վտա րվեցի․․․ Բայց ու՞մ եմ ասում, սազը ձեռքներիդ էնպես եք գովում քիչ ա մնում հավատամնք…

Դերասանուհի Անի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի կառավարման տարիներ… 2004_5 թ., Երեւանի կենտրոն,

Բուզանդի փողոց, 11… 13 տարեկան Անին ընտանիքի հետ վտա րվեց իր պապական տնից՝ տարածքը «գերակա շահ» անվան տակ իրացնելու պատրվակով, արցունքն աչքերին, որ կորցնում է իր մանկության տունը, որ էլ չի տեսնելու բակի ընկերներին եւ էլ չի կարող ամեն օր լինել իր տատի եւ հորքուրների հետ… Օրը ցերեկով մեր տներից հայի ձեռքով բ ռնի վտա րվեցինք… Ի դեպ, Գոհար

հորաքույրս, որ բանաստեղծ Գոհար Գալստյան է, մի մտավորական, որ հենց այդ օրերին արձագանքեց ու մի անգամ չէ, որ գրել է մեզ հետ կատարված անարդարության մասին, մինչ օրս իր ընտանիքով վարձով է ապրում՝ արդեն 16 տարի …. Բայց ու՞մ եմ ասում, սազը ձեռքներիդ էնպես եք գովում քիչ ա մնում հավատամ. ամաչում եմ տասնութ տոկոսի համար, դուք իմ ու երեք հազար բնակիչների

վտարվելը իհարկե քթներիդ տակ չեք տեսել, տնազ րկված ընտանիքների ցավը… մի ցավ, որ երեք տարվա մեջ մորս, հորս, Կարինե հորաքրոջս և տատիկիս այն աշխարհ տարավ բառիս բուն իմաստով… երեք տարվա մեջ հո մենակ տուն չկորցրեցինք… ու՞ր էիք, երբ այդքան ընտանիք միայնակ էր իր ցավի հետ…. էլ սպա նությունների մասին չասեմ, բոլորդ էլ գիտեք… դե եթե լուռ եք եղել, գուցե հիմա էլ լռեք… ու չհամարձակվեք մեր ժողովրդի հիշողության վրա այլևս կասկածել»,- գրել է նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: