«Քոչարյանի մեղադրանքը պետք է լրացվի հենց վերը նշված մեղադրանքներով և ի լուր աշխարհի հայտարարվի, որ նա ի սկզբանե զավթել է ՀՀ Նախագահի աթոռը, յուրացրել է իշխանությունը». Արտակ Գալստյան

ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ Ի՞ՆՉՈՒ ՉԵՆ ԱՆՈՒՄ

Ռ.Քոչարյանի կողմից համացանց ներմուծվեց մարտի 1-ի մասին խայտառակ տեսանյութը:
Ակտիվ քննարկվում է նրա այսպես ասած անձեռնամխելությունը:
Այս մասով՝
Ռ.Քոչարյանը մինչև ՀՀ Վարչապետ դառնալը ընտրվել է Արցախի նախագահ և Արցախի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացրել տեղեկանք այն մասին,որ տաս տարի անընդմեջ բնակվել է Արցախում:
Երկու տարի հետո ՀՀ Նախագահ ընտրվելու ժամանակ ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով տեղեկանք է ներկայացրել ,որ 10 տարի անընդմեջ բնակվել է ՀՀ ում:
Այն որ ՀՀ Նախագահ առաջադրվելու դեպքում Քոչարյանը կեղծ տեղեկանք է ներկայացրել կասկած չի հարուցում ՝ հանրահայտ փաստերը ապացուցման կարիք չունեն:

ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Նախագահ կարող է առաջադրվել անձը,որը 10 տարի անընդմեջ բնակվել է ՀՀ ում:
Փաստացի Քոչարյանի առաջադրումը եղել է ապօրինի,բնականաբար ապօրինի է նաև նրա նախագահ դառնալը ,անկախ ընտրությունների արդյունքի:
Այլ կերպ ասած Ռ.Քոչարյանը,1998թ-ին լինելով ՀՀ Նախագահի պաշտոնակատար,չարաշահելով իր պաշտոնեական դիրքը ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով բնակության վայրի մասին կեղծ տեղեկանք ներկայացնելու եղանակով առաջադրվել է որպես ՀՀ Նախագահի թեկնածու և չունենալով դրա իրավունքը,ՀՀ Սահմանադրության խախտմամբ ընտրվել է ՀՀ Նախագահ:
Փաստացի տապալել է ՀՀ Սահմանադրական կարգը և յուրացրել է իշխանությունը առաջին անգամ 1998 թ-ին:

Նույն հիմքով Ռ.Քոչարյանը տապալել է ՀՀ Սահմանադրական կարգը և յուրացրել է ՀՀ-ում Իշխանությունը նաև 2003-ին,քանի որ այդ ժամանակ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով ներկայացված բնակության վայրի մասին տեղեկանքը նույնպես եղել է կեղծ:
Ամփոփեմ՝
Ռ.Քոչարյանը իրավական հիմքով երբևիցե ՀՀ Նախագահ չի եղել,երկու անգամ էլ նա եղել է ՀՀ Նախագահի աթոռը զավթած անձ և նրա վրա ոչ մի կերպ չի կարող տարածվել ՀՀ Նախագահի անձեռնամխելիության երաշխիքները,անկախ այն հանգամանքից թե որոշակի գործողություններ բխել են ՀՀ Նախագահի լիազորություններից թե ոչ:
Ռ,Քոչարյանի մեղադրանքը պետք է լրացվի հենց վերը նշված մեղադրանքներով և ի լուր աշխարհի հայտարարվի ,որ նա ի սկզբանե զավթել է ՀՀ Նախագահի աթոռը,յուրացրել է Իշխանությունը:

Հակառակ դեպքում նա չի հանգստանա և իրեն իր երազած Նախագահի տեղ դրած կշարունակի ոտնահարել Հայ ժողովրդի շահը,ծաղրուծանակի ենթարկել Մարտի 1-ի զոհերի հարազատներին:
Միակ բանը որ չեմ հասկանում,դա այն է թե Ի՞նչու վերը նշված հանցագործությունների համար նրան մինչ օրս մեղադրանք առաջադրված չէ:
Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: