Քոչարյանի ևս 17 զոհերը… Արտակ Գալստյան

Արտակ Գասլտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Քոչարյանի մեղքով մահացել են 17 անձ ևս 25-ի կյանքը վտանգի տակ է

Դեռևս մեկ տարի առաջ ես և Սուսաննա Սարգսյանը սկսեցինք զբաղվել Հայաստանի արդարադատության արյունահոսող վերքով՝ Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդրով:

Ցմահներից պետք է առանձնացնել Ռոբերտ Քոչարյանի 01 օգոստոսի 2003թ-ի Ն-103Ա հրամանագրով ապօրինի Ցմահ դատապարտված 42 անձանց:

Ավաղ նրանցից 17-ը արդեն կնքել են իրենց մահկանացուն,  իսկ 25-ը գտնվում են ծայրահեղ վատ առողջական վիճակում:

Մահացած 17  Ցմահ դատապարտյալները Ռոբերտ Քոչարյանի զոհերն են:

Այս մեկ տարվա ընթացքում մենք 11 Ցմահ ազատազրկվածի անունից ներկայացրել ենք 11 հանցագործության մասին հաղորդումներ, Ռոբերտ Քոչարյանի կողմից ՀՀ Դատական իշխանությունը յուրացնելու և 42 անձի ապօրինի Ցմահ ազատազրկման դատապարտելու հիմքով:

11 հաղորդումներով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Հատուկ Քննչական Ծառայության կողմից:

ՀՔԾ 11 որոշումները բողոքարկվել են ՀՀ Գլխավոր Դատախազին և կրկին ստացել ենք 11 մերժում:

Դատախազության 11 մերժումները բողոքարկվել են դատարան և 11-ն էլ ընդունվել են վարույթ:

Այս պահին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններում են գտնվում հետևյալ Ցմահ ազատազրկվածների գործերը՝

Դատավորներ՝ Վարդան Լևոնի Գրիգորյան., Աննա Մաթևոսյան, Արման Հովհաննիսյան, Գագիկ Պողոսյան

1. թիվ ԵԴ/0145/11/19 գործ, Ցմահ դատապարտյալ Աբրահամ Առաքելի Դոլմաջյան, դատավոր Մ.Մելքոնյան (շենգավիթ նստավայր) դատական նիստի օր 30.04.2019թ. ժամը 17:00:

2. թիվ ԵԴ/0150/11/19 գործ, Ցմահ դատապարտյալ Արթուր Գեղամի Կիրակոսյան, դատավոր Ռ.Պապոյան (Շենգավիթ նստավայր) ,դատական նիստի օր նշանակված չէ:

3. թիվ ԵԴ/0152/11/19 գործ, Ցմահ դատապարտյալ Արթուր Ռազմիկի Կոստանյան, դատավոր Ա.Հովհաննիսյան (Նոր Նորքի նստավայր) դատական նիստի օր նշանակված չէ:

4. թիվ ԵԴ/0146/11/19 գործ, Ցմահ դատապարտյալ Ահարոն Ազատի Սարիբեկյան, դատավոր՝ Ա.Մկրտչյան (կենտրոն նստավայր), դատական նիստ է նշանակվել 22.03.2019թ. ժամը 15:00, հետաձգվել է նշանակվել է 17.04.2019թ. հետաձգվել է դատապարտյալին ապահովելու համար: դատական նիստի օր նշանակված չէ:

Դատավորներ՝ Հարություն Մանուկյան, ԴԱվիթ Բալայան.Արտուշ Գաբրիելյան, Դավիթ Գրիգորյան

5. ԵԴ/0148/11/19 Տիգրան Վարդգեսի Ավետիսյան դատավոր՝ Վ.Լ.Գրիգորյան (Նոր Նորքի նստավայր), դատական նիստ է նշանակվել 22.03.2019թ. ժամը 12:00, հետաձգվել է նշանակվել է 16.04.2019թ. ժամը 12:00 հետաձգվել է դատապարտյալին ապահովելու համար նշանակվել է 08.05.2019թ. ժամը 13:00:

6. թիվ ԵԴ/0149/11/19 գործ , Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյան, դատավոր՝ Ա.Գաբրիելյան (շենգավիթ նստավայր), դատական նիստ է նշանակվել 22.03.2019թ. ժամը 17:30, հետաձգվել է նշանակվել է 29.04.2019թ. ժամը 12:00 :

7. թիվ ԵԴ/0151/11/19 գործ. Ցմահ դատապարտյալ Արման Սպարտակի Իսկանդարյան, դատավոր՝ Գ.Պողոսյան (Կենտրոն նստավայր) դատական նիստ է նշանակվել 21.03.2019թ. ժամը 15:30, հետաձգվել է: դատական նիստի օր նշանակված չէ:

8. թիվ ԵԴ/0144/11/19 գործ, Ցմահ դատապարտյալ Իգր Նիկոլայի Օհանյան, դատավոր՝ Ա.Մաթևոսյան (Կենտրոն նստավայր), դատական նիստ է նշանակվել 25.03.2019թ. ժամը 12:30, հետաձգվել է, նշանակվել է 25.04.2019թ. ժամը 11:00 հետաձգվել է դատապարտյալի ներկայությունը ապահովելու համար:

9. թիվ ԵԴ/0147/11/19 գործ ,Ցմահ դատապարտյալ Ալբերտ Եղիազարի Հագեյան, դատավոր՝ Դ.Բալայան (Շենգավիթ նստավայր), դատական նիստ է նշանակվել 11.04.2019թ. ժամը 15:00, հետաձգվել է դատապարտյալի ներկայությունը ապահովելու համար:

Դատավորներ ՝ Մարինե Մելքոնյան , Ռոբերտ Պապոյան ,Արթուր Մկրտչյան

10. թիվ ԵԴ/0154/11/19 գործ , Ալիկ Աշոտի Գրիգորյան . դատավոր՝ Դ,Գրիգորյան (Նոր Նորքի նստավայր) , դատական նիստ է նշանակվել 21.03.2019թ. ժամը 12:00, հետաձգվել է ,նշանակվել է 10.04.2019թ. ժամը 10:30, հետաձգվել է դատապարտյալի ներկայությունը ապահովելու համար:

11 . թիվ ԵԴ/0141/11/19 գործ ,Ցմահ դատապարտյալ Արամ Յուրիկի Առաքելյան, դատավոր՝ Հ.Մանուկյան (Նոր Նորքի նստավայր), դատական նիստ է նշանակվել 20.03.2019թ. ժամը 17:30, հետաձգվել է նշանակվել է 15.04.2019թ. ժամը 16:30, հետաձգվել է դատապարտյալի ներկայությունը ապահովելու համար:

Բոլոր գործերով Ցմահ դատապարտյալների շահերը ներկայացնում են ՝ ԱԴՈՆԱՅԻ Իրավապաշտպան Կազմակերպության Նախագահ Արտակ Գալստյանը և ԱԳԼԱ ԼՈՅԵՐՍ Փաստաբանական ընկերության հիմնադիր Սուսաննա Սարգսյանը:

Քոչարյանի կողմից Ցմահ դատապարտյալների հանդեպ կատարված հանցանքը նույնիսկ ապացուցման կարիք չունի, այն ակնհայտ է դասագրքային շաբլոնի մակարդակով: Փաստացի գործադիր իշխանության ղեկավարը դատապարտել է անձանց առանց ՀՀ Սահմանադրությամբ նման լիազորություն ունենալու:

Ցմահ դատապարտյալների վերը նշված գործերը ՀՀ Արդարադատության համար փորձաքար են:

Վերը նշված 11 դատավորները պետք է որոշեն Նոր Հայաստանում օրենքն է գերակա, թե նեղ անձնական և կլանային շահերը:

Սա իրական հնարավորություն է Հայաստանի համար, որպեսզի ամբողջ աշխարհին ցուցադրի, որ մեր երկրում օրենքի առջև հավասար են բոլորը և պատժի անխուսափելիության սկզբունքը չի շրջանցում և ոչ ոքու, անկախ դիրքից, պաշտոնից և կարողությունից:

Արտակ Գալստյան

Սուսաննա Սարգսյան

Աղբյուրը՝ Արտակ Գալստյան ֆեյսբուքյան էջ.