Քո փոխարեն մեկ ուրիշը կսսկվեր, ամոթից կմեռներ, որ այդքանից հետո ԱԺ նախագահը դիմեց Տիկին—ով: Ամոթ քեզ: Գուցե չհասկացա՞ր, որ իր կոռեկտությամբ ու մակարդակով ԱԺ Նախագահը 10-0 արեց․․․

Վերապատրաստվածը

Վերապատրաստման դասընթացներդ ակնառու է գերազանց ես ավարտել, բայց չեն սովորեցրել, ԱԺ ամբիոնից խոսալու կուլտուրա, պահվածք, կամ , թե ինչպես պետք է դիմելուց ու արտահայտվելուց հարգանքով վերաբերվել ՀՀ առաջին դեմքին։ Փաստորեն ուշ եկար, շուտ սովորեցիր: Որպես կամակատար հրաման ես կատարում, բայց այդ անշնորհք պահվածքիդ ու անտակտ վերաբերմունքիդ արժանի են քո տերերը, ում ժողովուրդը մայրուղի է հանել, տշում ու դեռ տշելու և մաշեցնելու է: Ո՞վ ես դու, որ ՀՀ Վարչապետին անունով ես դիմում , այ անանուն զրոների շարան: Ու՞մ ես ուզում հաճոյանալ, օգնել ու արդարացնել: Տերերդ քեզ չե՞ն ասել, թե ինչ ճակատագրական խաղեր խաղացին Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում, միայն թե հաստատակամ մնան որպես Իշխանություն: Եթե շարունակես այդ նույն տոնով ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից, միանալու ես մայրուղու ընկերներիդ: Հոգնել ենք նրանց ստերն ու

զառանցանքները լսելուց, հիմա էլ նոր դեմքե՞րից պիտի լսենք: Քո փոխարեն մեկ ուրիշը ամոթից գետինը կմտներ, բայց դու դիտողություն անելուց հետո շարունակում էիր նորից հակաճառել: Քո փոխարեն մեկ ուրիշը կսսկվեր, ամոթից կմեռներ, որ այդքանից հետո ԱԺ նախագահը դիմեց Տիկին—ով: Ամոթ քեզ: Գուցե չհասկացա՞ր, որ իր կոռեկտությամբ ու մակարդակով ԱԺ Նախագահը 10-0 արեց: Սրանից հետո չփորձես ՀՀառաջին դեմքին անհարգալից վերաբերմունք ցույց տաս, ու կդիմես կամ Պարոն Վարչապետ, կամ Պարոն Փաշինյան: Քո կարողություններն ու ընդունակությունները ինքդ ավելի լավ գիտես, բացահայտիր և ճանաչվիր, խորացիր որքան կուզես, բայց ԱԺ բարձր ամբիոնը հաճոյանալու համար չէ: Զգույշ եղիր , սա դեռ առաջին քայլերդ են:

Դու արդեն ճանաչելի դարձար, կարող ես էլ ջանքեր չգործադրես, ճանաչվեցիր որպես անտակտ, գռեհիկ ոմն մեկը: Քեզ դուք-ով նույնիսկ չարժե դիմել, դու-ն էլ է շատ:
Վիգեն Ծատրյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: