Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (12-17.04.2022թ.)

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (12-17.04.2022թ.)

Ուշադրություն

Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու nւժգնшցում՝ 30-35մ/վ шրшգությամբ, որի шրդյունքում hնшրшվnր է կnտ րվեն ծառեր և վնш uվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խnրhnւրդ ենք տшլիս պшhպшնել шնվտш նգության կшնnններն nւժեղ քամիների դե պքում:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 13-ի գիշերը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 5-8 մ/վրկ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ, 13-ին` 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 29.60C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -1.5 (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 11.50C

Понравилась статья? Поделиться с друзьями: