«Օրենքի առջև պետք է հավասար լինեն բոլորը, սա հեղափոխության հիմնական արժեքն էր… Ֆինանսների փոխնախարարը ի լուր աշխարհի շեղվեց այդ արժեքներից». Արտակ Գալստյան

Ե՞ԹԵ ՕՐԵՆՔԻ ԵՐԿԻՐ ԱՊԱ Ի ԳՈՐԾ ՊՐՈՆԱՅՔ

ՀՀ Ֆինանսների Նախարարի տեղակալի խոսքերը մեծ իրարանցում առաջացրեցին:
Բացի մամուլի, իրավապաշտպանների քննադատությունից, այդ թեմայով նիստ հրավիրեց նաև իշխող Իմ Քայլը դաշինքը:
Ըստ մամուլի նիստը թեժ է անցել, հնչել են տարբեր կարծիքներ, հիմնականում փոխնախարարին քննադատող, պատգամավորները մեծամասամբ հայտարարել են,որ չեն պատրաստվում ամեն անգամ գործադիրի ներկայացուցիչների ելույթների սխալները ուղղել,սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել և ի՞նչ անել հարցը մնացել է բաց:
Ըստ ՀՀ Սահմանադրության 94 հոդվածի՝
Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին
Հենց այս հոդվածով էլ առաջնորդվելով,որպես ժողովրդի մի մասնիկ,ինձ իրավունք եմ վերապահում դիմել ԱԺ ում իմ ներկայացուցիչ պատգամավորներին,ի դեպ բոլորին:

Այսպես՝ ի՞նչ է կատարվել:
ՀՀ բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյան ընդամենը մի նախադասությամբ խախտել է ՀՀ Սահմանադրության ութ նորմ և դա միայն անմեղության կանխավարկածը չէ:
ՀՀ Սահմանադրության 3-րդ , 6-րդ և 80-րդ հոդվածների վերլուծությունից ակնհայտ է ,որ պետական պաշտոնյան իրավասու է կատարել այնպիսի գործողություններ որոնց համար լիազորված է սահմանադրությամբ և օրենքներով:
Սակայն այդ լիազորություններն էլ սահմանափակված են սահմանադրության 3-րդ ՝ անփոփոխ հոդվածով սահմանված և 80-րդ հոդվածով անխախտելի էություն ունեցող՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Վերը նշվածը լիազորությունների այն շրջանակն է,որից դուրս գալ պետական պաշտոնյան չի կարող:
Իսկ որոնք են պետական պաշտոնյային կաշկանդող այդ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները:Ի թիվս այլոց դրանք սահմանում են նաև՝

-որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Հոդված 61
-որ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Հոդված 64
-որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հոդված 64
-որ, յուրաքանչյուր ոք ունի անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով մեղադրանքից պաշտպանվելու իրավունք: Հոդված 67
-որ,ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք: Հոդված 26
-որ խտրականությունը կախված անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Հոդված 29
Փաստացի փոխնախարարը հայտարարելով,որ փաստաբանների հարկային բեռը բարձրացնում են այն պատճառով,քանի որ նրանք պաշտպանում են հանցագործներին խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ,6-րդ,26-րդ,29-րդ,61-րդ,64-րդ,67-րդ և 80-րդ հոդվածները:
Ի՞նչ է պետք անել:

Այս իրավիճակին լուծում տվող մարմինը նշված է ՀՀ Սահմանադրությունում:
Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ: 88 հոդված
Այսինքն դա դուք էք պարոնայք պատգամավորներ և ե՞թե իրոք ՀՀ-ն պետք է դառնա Օրենքի երկիր,ապա դուք պետք է իրացնեք ձեր վերահսկողություն իրականացնելու իրավունքը և դիմեք ՀՀ Վարչապետին ,որպեսզի աշխատանքից հեռացնի ՀՀ Սահմանադրության ութ հոդված խախտած պաշտոնյային,առավել ևս,որ սույն պաշտոնյան այսքան աղմուկից հետո չունի այնքան բարոյականություն,որ հրաժարական տա,դրանով իսկ հարվածի տակ դնելով Վարչապետի և Իշխող Իմ Քայլը դաշինքի հեղինակությունը:
Օրենքի առջև պետք է հավասար լինեն բոլորը,սա հեղափոխության հիմնական արժեքն էր:
ՀՀ Վարչապետը հայտարարեց,որ իր թիմակիցներին չի ների եթե նրանք շեղվեն հեղափոխության արժեքներից:
Ֆինանսների փոխնախարար Արման Վաչագանի Պողոսյանը ի լուր աշխարհի շեղվեց այդ արժեքներից:
Ի դեպ Ռոբերտ Քոչարյանը բանտում է,քանի որ ըստ մեղադրանքի խախտել է ՀՀ Սահմանադրության հենց 3-րդ անփոփոխ հոդվածը:
Այնպես որ՝
Ի գործ պարոնայք:

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: