«Ֆեյսբուքը » ներկայացրել է նոր դիզայնը

F8 2019 ծրագրավորողների ամենամյա կոնֆերանսի ժամանակ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ներկայացրել է իր նոր դիզայնը, որը կոչվում է FB5։

Ըստ սոցցանցի ներկայացուցիչների տարածած հայտարարության, նոր դիզայնով սոցկայքը կլինի ավելի արագ, գրավիչ եւ պարզ։ Առաջիկա ամիսներին ռեդիզայնը արդեն լիովին կդրվի կիրարկման մեջ։

Նոր դիզայնում հիմնական շեշտը դրված է նամակներ գրելու եւ ստանալու վրա, իսկ բոլոր բաժիններում ներդրված են առանջին մարկետփլեյսներ։

Կլինի նաեւ խորհրդատվություն այս կամ այն խմբին միանալու նպատակահարմարության հետ կապված։ Պահպանված են նաեւ որոշ կանոններ՝ անձանց գաղտնիության ապահովման համար։ Օրինակ, առողջապահական խմբերում բժիշկներին կարելի է հարցեր ուղղել անանուն։

Նշենք, որ այսկերպ սոցկայքը հեռանում է լրահոսային տարբերակից, որը ամենից խնդրահարույցն էր վերջին տարիների համար։

Աղբյուր