«Ֆինանսների նախարարը ՊԵԿ-ի պետից…». Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԵԿ-Ի ՊԵՏԻՑ ՀԱՐԻՖ ՉԻ

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը (ՖՆ) ևս որոշել է այս հարցում առաջատար դիրքեր գրավել և գործընկերներին չզիջել: Մասնավորապես, նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ դեկտեմբերին աշխատավարձերը և պարգևատրումները իրար մեջ հետևյալ կերպ են բաշխվել.

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 5 մլն 480 հազար դրամ,
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան՝ 5 մլն 22 հազար 100 դրամ,
Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյան (Ատոմ Ջանջուղազյանի սանիկը)՝ 7 մլն 017 000 դրամ,
ՖՆ գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյան՝ 4 մլն 819 000 դրամ,
Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյան՝ 2 մլն 522 000 դրամ,

ՖՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Արման Ադիլխանյան՝ 3 մլն 497 000 դրամ,
ՖՆ բաժնի պետ Վահագն Արշակյան՝ 2 մլն 735 000 դրամ,
ՖՆ պետգնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյան՝ 3 մլն 309 000 դրամ,
ՖՆ բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Լալա Անանիկյան՝ 3 մլն 619 000 դրամ,
ՖՆ մամլո քարտուղար Աննա Վարդանյան՝ 2 մլն դրամ,
Ֆինանսների նախարարի օգնական Տաթևիկ Պետրոսյան՝ 2 մլն 577 000,
ՖՆ բաժնի պետ Էդգար Մկրտչյան (ՖՆ նախարարի սանիկի քրոջ որդին)՝ 2 մլն 725 000 դրամ,
ՖՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի տեղակալ Վարուժան Բադանյան՝ 3 մլն 236 000։

ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՝ ՈՐՆ ԱՐԴԵՆ ԵԿԵԼ Է

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: