Ֆինանսների փոխնախարարի պատասխանը զարմացրել է բոլորին. «Ի՞նչ է, ազգովի հանցագործների՞ն պետք է սուբսիդավորենք»

Փաստաբանության (իրականում՝ փաստաբանական ծառայություններ ստացողների) հարկային բեռն ու «թղթաբանությունն»

ավելացնելուԿառավարության բուն հիմնավորումն այսօր բացահայտվեց ֆինանսների փոխնախարարի շուրթերով. «ի՞նչ է, ազգովի հանցագործների՞ն պետք է սուբսիդավորենք» — լուրջ դեմքով փաստարկել է փոխնախարարը՝ նկատի ունենալով, որ փաստաբանական ծառայություններ հայցողների մի մասը «հանցագործ է»։

Ա՜յ քեզ բա՜ն!! — մտածում ենք շատերս՝ զարմանալով փոխնախարարի դավանած իրավաքաղաքական հայացքների վրա, զարմանալով, թե իրավական մշակույթից ու Սահմանադրական արժեքաբանությունից որքան հեռու են որոշ աթոռատեր պարոնայք։

Բայց այստեղ առկա է նաև հետևողականության խնդիր։ Ինչու՞ չի պարոն փոխնախարարն առաջարկում, օրինակ, հրաժարվել «ազգովի սուբսիդավորելուց» բուժօգնությունը «հանցագործների» նկատմամբ, կամ կրթությունը՝ «հանցագործների» զավակների նկատմամբ, կամ կենսաթոշակները՝ «հանցագործների» ծնողների նկատմամբ։

Այսպիսով, շտապ անհրաժեշտ է ներդնել «անցումային կրթության» համակարգ, առաջնահերթ ներգրավել օրենք գրող ու կիրառող՝ կասկածելի արժեքաբանությամբ ու տրամաբանությամբ սուբյեկտներին, և նրանց փորձել մի քիչ ուսուցանել իրավական մշակույթ և տրամաբանություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: