1000 տոննա վարակված հող կա Նուբարաշենում ,որն անհապաղ պետք է լիկվիդացվի. ԱԻ նախարար

Նուբարաշենում վարակված մոտ 1000 տոննա հող կա, որն անհապաղ պետք է լիկվիդացվի: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻՆ Նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարի խոսքով՝ Նուբարաշենի տարածքը սողանքային գոտի է եւ այդտեղ լուրջ վտանգ կա:

 

Ըստ նախարարի՝ այդ հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ համապատասխան ֆինանսական աջակցություն լինի. «Թունավոր նյութեր հանրապետության ողջ տարածքում կան, մաքրման պրոցեսներ պետք է իրականացվի, ինչը եւս ֆինանսների հետ է կապված»:

Հիշեցնենեք, որ 2018 թվականի վերջին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրվել էր «Երեւանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիր, որի շրջանակում Նուբարաշենում կկառուցվի տարածաշրջանային նոր աղբավայր: Ավելի վաղ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ ծրագրով նախատեսվում է կառուցել նոր աղբավայր եւ փակել Նուբարաշենի ու Աջափնյակի աղբավայրերը: Ծրագրի արժեքը կազմում է 26 մլն եվրո, որից վարկային բաղադրիչը կազմում է 16 մլն եվրո:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: