Ամանորին ընդառաջ սովորում ենք պատրաստել իշլի քյուֆտա հենց այս բաղադրատոմսով

Այս հատուկ բաղադրատոմսով իշլի քյուֆթան ստացվում է շատ համեղ. անպայման փորձեք և կհամոզվեք

Բաղադրամասեր

Միջուկի համար՝

1 կգ տավարի յուղոտ մսին՝

3 գլուխ աղացած սոխ,

ընկույզ,

բահար (հոտավետ պղպեղ),

աղ,

վերին շերտի համար՝

1 կգ տավարի անյուղ մսին՝

500 գր բլղուր,

աղ և կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

Միջուկի համար

տապակել միսը և գլուխ սոխը։

Ավելացնել ընկույզ, այնուհետև բահար և աղ։

Վերին շերտը պատրաստելու համար միսն ու բլղուրը աղալ, համեմել կարմիր պղպեղով և աղով Երբ պատրաստ է եւ միջուկի, եւ վերին շերտի միսը, հարկավոր է բլղուրով մսից գնդեր պատրաստել, եւ լցոնել միջուկով՝ փորձելով տալ կիտրոնի ձեւ:

Իշլի քյուֆթան խաշելուց հետո նախընտրելի է մատուցել լիմոնով: իշլի քյուֆթա պատրաստելու համար հարկավոր է քիչ ձավար եւ շատ միսը օգտագործել:

Понравилась статья? Поделиться с друзьями: