22 ոսկե կանոն հրեաներից` բիզնեսի վերաբերյալ

Ներկայացնում ենք Միխայիլ Աբրամովիչի «Հրեական բիզնես․ 67 ոսկե կանոններ» գրքից առանձնացված 22 գլխավոր կանոնները, որոնց պետք է հավատարիմ մնա ցանկացած իրական ձեռնարկատեր:

Ինչպե՞ս է հրեաներին հաջողվում հսկայական կարողություն կուտակել: Ո՞րն է նրանց հարստանալու գաղտնիքը: Ինչո՞ւ է հենց հրեա ժողովրդին հաջողվում հեշտությամբ բիզնես կառավարել և ավելացնել հարստությունը: Դեռևս հին գրքերում է խոսվել դրամի նկատմամբ հրեաների վերաբերմունքի մասին, հարյուրավոր տարիների ընթացքում այս մշակույթը չի փոխվել, հակառակը՝ մեծ մասշտաբներով ընդլայնվել է:

  1. Թո՛ղ ձեր գործընկերոջ գույքն այնքան թանկ լինի Ձեզ համար, որքան ձեր սեփականը: Անկախ ամեն ինչից՝ հրեա գործարարն ամենաարժանապատիվ բիզնես գործընկերն է:
  2. Անտեղի ժամանակ մի՛ վատնեք: Ամեն վայրկյանը պարգև է և այն պետք է արդյունավետ օգտագործել:
  3. Հեռու մնացե՛ք վատ հարևանից: Օրը լավ սկսելու համար բավական է վերելակի մեջ հանդիպել լավ հարևանին կամ շենքի փնթփնթան տատիկին:
  4. Ոչինչ մի՛ ասեք, եթե ասելիք չունեք:
  5. Աշխատեք մինչև մոմի վերջին լույսը: Եթե Ձեր մոմը (կյանքը, աշխատելու, ստեղծագործելու ցանկությունը) դեռ չի մարել, չպետք է կանգ առնել, պետք է շարունակել և առաջ գնալ:
  6. Նեղ օրվա համար գումար ներդրեք: Այդ ներդրումը ձեր ապագայի համար է, որը կվերադառնա ամենաբարձր կապիտալով:
  7. Միշտ ողջունեք մարդկանց:
  8. Յուրաքանչյուր ոք արժանի է երախտագիտության:
  9. Նրանք գիտեն, թե ինչ է հարստությունը: Հարուստ լինելը 5 միլիարդ դոլար ունենալը չէ, այլ ըստ հրեական հայտնի ասացվածքի. «Հարուստ է նա, ով ուրախ է իր ունեցածով»:
  10. Ժամանակ գողացողը նույնպես գող է, ինչպես և գումար գողացողը: Գուցե ծայրահեղ է ասված, բայց ժամանակի տնօրինումը միլիարդներ տնօրինելուն է հավասար:
  11. Աշխատողներին ժամանակին վարձատրեք:
  12. Անհրաժեշտություն չկա ասելու այն ամենը, ինչ մտածում եք:
  13. Երբեմն պետք է ավելի շատ տալ, քան պահանջվում է:
  14. Գործատուն պետք է տեղյակ լինի, թե ինչպես է ապրում իր աշխատողը:
  15. Եթե ինչ-որ մեկն ուզում է սպանել Ձեզ, ինքներդ սպանե՛ք նրան:
  16. Կարողացեք ասել «ինձ անհրաժեշտ է» արտահայտությունը՝ հաղթահարելով հպարտությունը:
  17. Թող Ձեր խոսքը երդման նման պարտավորեցնի Ձեզ:
  18. Երբեք մարդկանց մի՛ վիրավորեք:
  19. Պլանավորե՛ք Ձեր կյանքը:
  20. Պարգևատրե՛ք ինքներդ Ձեզ՝ լավ աշխատելու համար:
  21. Վստահե՛ք գործը նաև ուրիշներին:
  22. Գտե՛ք հավասարակշռություն կյանքում:

Աղբյուրը` interenest.am

Понравилась статья? Поделиться с друзьями: