250.000 Ամն դոլարի կաշա՞ռք՝ Վճռաբե՞կ Դատարանում. Սա այն դեպքն է,որ ես կասեմ՝ Բրավո Արտակ Զեյնալյան.

Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Շիրխանյանի բացահայտումներից հետո ինձ թվում էր այլևս չեմ զարմանա:

Բայց տեղին է հիշել, երբեք մի ասա երբեք արտահայտությունը:

Այսօր կարդացի Վարչական դատարանի նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանի 2016թ-ին գրված նամակը Վճռաբեկ Պալատի նախագահ Արման Մկրտումյանին:

Ըստ նամակի՝

Բարսիս ՍՊԸ-ն, ունեցել է մոտ 1.000.000 Ամն դոլարի հարկային պարտավորություն:
Որպեսզի Պետական բյուջէ չվճարի այդ գումարը դիմել է դատարան, 250.000 Ամն դոլար կաշառք տվել և դատարանը նրան ազատել է հարկային պարտավորությունից:

Սույն հանցավոր խմբավորման անմիջական մասնակից, կաշառք տալուն և վերցնելուն օժանդակող, կազմակերպիչ, կատարող և դրդիչ համապատասխան դերակատարմամբ եղել են՝

ՀՀ Վճռաբեկ Պալատի նախկին նախագահ՝ Արման Մկրտումյանը

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, այժմ Վճռաբեկ Պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

ՀՀ վարչական դատարանի նախկին նախագան Կարեն Մաթևոսյանը

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը,

ՍՊԸ ընկերության հիմնադիր տնօրեն Գեղամ Նշանի Բարսեղյանը

ՍՊԸ ՝ ներկայացուցիչ փաստաբան-իրավաբան Գևորգ Չաքմիշյանը

Վճիռը կայացրած՝ Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը:

Արդարադատության խորհրդի քարտուղար Շողեր Վարդանյանը և գործը քննող վերաքննիչ դատարանի դատավորները:

Ինչպես նամակով նշում է Ռոբերտ Սարգսյանը՝ Հետագայում պարզվեց, որ Բարսիս ՍՊԸ –ի կողմից, հայցը բավարարելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ տալու համար, ՀՀ վճռաբեկ դատարանին տրվել է 250 000 ԱՄՆ դոլարի գումար

Սակայն Վճռաբեկ Դատարանը 250.000 Ամն դոլար կաշառք վերցնելուց հետո, որոշում է քցել վճիռ կայացրած դատավոր Ռոբերտ Սարգսյանին և նրան տալ ընդամենը 8000 Ամն դոլար:

Վերջինս սակայն չի համաձայնվում դրան և նամակ է գրում Վճռաբեկ Պալատի նախագահ Արման Մկրտումյանին, որով մեղադրում է վերջինիս և հանցավոր խմբավորման մյուս անդամներին իրեն քցելու մեջ, պարզաբանում է, որ ըստ ընդունված կարգի, վճիռ կայացրած դատավորին պետք է հասնի կաշառքի գումարի 40%-ը,այն է 100.000 Ամն դոլար, պահանջում է Վճռաբեկ Դատարանի Նախագահից եռօրյա ժամկետում իրեն վճարել այդ գումարը, հակառակ դեպքում սպառնում է իրեն քցելու գործով դիմել Նախագահին՝ Սերժ Սարգսյանին:

Հասարակ լեզվով՝

Մի խումբ դատավորներ 250.000 Ամն դոլար կաշառք վերցնելով, շպրտում են պետությանը 1.000.000 Ամն դոլար:

Գործը հաջող ավարտելուց հետո, փողը կիսելուց կրիմինալի բոլոր օրենքներով շպրտում են իրենց գործովներից մեկին՝ Ռոբերտ Սարգսյանին:

Վերջինս էլ այդ հարցով որոշում է աբրաշչատ լինել Քերոբին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Կխնդրեի ուշադրություն դարձնեք հետևյալ հանգամանքին՝ վերը նշված անձանցից մեկը այսօր
ՀՀ Վճռաբեկ Պալատի Նախագահն է:

Մյուս 12-ը ՀՀ Բարձրագույն ՝ՀՀ Քաղաքացիական Վճռաբեկ Պալատի դատավորներ են:

Այստեղից առաջանում է մեկ տրամաբանական հարց

Ե՞թե ըստ նամակի, սրանք 250.000 Ամն դոլարով շպրտել են Պետությանը մեկ միլիոն դոլար, ապա հասարակ քաղաքացուն որքան են շպրտել:

Եվ այսքանից հետո դեռ կան միամիտներ, որ մտածում են սրանք կարող են դարձի գալ:

Սրանք բոլորը պետք է դատվեն, իսկ անցումային արդարադատությունը անհրաժեշտություն է:

Մոտ օրերս կանրադառնամ՝հիմնավոր փաստերով ՀՀ Վճռաբեկ Քաղաքացիական Պալատի ամեն մի դատավորի գործունեությանը առանձին առանձին, իսկ Վճռաբեկ Քաղաքացիական Պալատի Նախագահին՝ Տիկին Ռուզաննա Հակոբյանին կթողնենք որպես դեսերտ:

Սրանք այն մարդիկ եմ, որոնք չհասկացան Վարչապետի մեծահոգությունը, չցանկացան ուղղվել և ծառայել ժողովրդին:

Հավանաբար մտածեցին, որ չվերցնող Ղեկավար չի լինում, Փաշինյանին էլ կգնենք:

Սխալվեցին՝

Ըստ հավաստի աղբյուրի օրերս Արդարադատության Նախարար Արտակ Զեյնալյանը

կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ Քաղաքացիական Վճռաբեկ Պալատի սույն գործով անցնող 11 դատավորների դեմ:

Սա այն դեպքն է,որ ես կասեմ՝ Բրավո Արտակ Զեյնալյան:

Ռոբերտ Սարգսյանի ամբողջական նամակը հղումով՝

https://web.facebook.com/alexandr.amaryan/posts/2211414292214757

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: