3 տասնամյակ Հայաստանի երեք նախագահությունները հայ հասարակությանը խաբել են, թե ՀԱՊԿ-ը Հայաստանի պաշտպանության համար է։ Արցախյան երկու պա տերազմները՝ 2016-ի քառօրյա պ ատերազմը և 2020-ի 44-օրյա պատ երազմը շատ արագ փլուզեցին այդ միֆը։ Իսկ այս տարվա մայիսի 12-ից․․․

3 տասնամյակ Հայաստանի երեք նախագահությունները հայ հասարակությանը խաբել են, թե ՀԱՊԿ-ը Հայաստանի պաշտպանության

համար է։ Ավելին՝ թափանցիկ ակնարկներով նրա «պաշտպանության» հովանոցը քարոզչական դաշտում տարածում էին նաև Արցախի վրա։ Արցախյան երկու պա տերազմները՝ 2016-ի քառօրյա պ ատերազմը և 2020-ի 44-օրյա պատ երազմը շատ արագ փլուզեցին այդ միֆը։ Իսկ այս տարվա մայիսի 12-ից Հայաստանի Գեղարքունիքի ու Սյունիքի մարզեր ադրբեջանական հրո սակախմբերի ներխո ւժումն ու ՀԱՊԿ-ի «արձագանքը» ցույց տվեցին, որ այդ դաշինքը անդամ ոչ մի պետության համար գոյություն չունի։ Ու սա միայն մեծ կե ղծիքի մասին չէ, որ հյուսվել է Հայաստանի «անվ տանգության ապահովվածության ու պաշտպանվածության» մասին։
Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից սկսած Սերժ Սարգսյանի նախագահությամբ ավարտված այդ կառույցին վերապահվել են մեխանիզմներ, որոնք սահմանփակել են դիվրեսիֆիկացված ռա զմատեխնիկական հարաբերություններ վարելու Հայաստանի

ինքնիշխան իրավունքը, անգամ կաշկանդվել է Արցախում Հայաստանի անվտանգության երաշխավորի դերակատարումը։ Խոշոր առումով Հայաստանն իր այդ գործառույթը չի կարողացել լիարժեք կատարել ՀԱՊԿ-ին պա տերազմի մեջ չներքաշելու ու Պուտինյան ՆԱՏՕ-ն չխայտառակելու՝ նրա սնանկությունը ի ցույց չդնելու պատճառներով։ Ու դրա դիմաց Հայաստանն ու հայ ժողովուրդը վճարել են իրենց զավակների թանկ կյանքով ու հենց անվ տանգությամբ, մինչդեռ այդ մա հվան օղակը Հայաստանի համար հյուսվել էր Հայաստանի անվտ անգության ապահովվածության հեքիաթի ներքո։ Եվ Հայաստանի համար մա հվան կե ղծիք ստեղծած երկու նախագահները «քաղաքականության» մեջ են կրկին՝ խմբակցություններ ունեն խորհրդարանում․․․ Այս մեծագույն ամոթը նրա մասին է, որ հասարակության 25 տոկոսը կարող է քվե տալ կե ղծիքի թագավորության տիրակալներին, իսկ վերջիններս էլ բացատրություն չտան, թե ինչու են Հայաստանը մտցրել ու մխրճել մի ճահիճի մեջ, որից դուրս գալն իր գինն է ունենալու, եթե Երևանը նման քաղաքական որոշում ընդունի։ Եվ այդ կեղ ծիքի թագավորության երկու տիրակալները այդ դեպքում էլ Հայաստանին են մե ղադրելու «անվ տանգության համար» նոր գին վճարելու որոշման համար, ինչպես որ արեցին պա տերազմի դեպքում՝ դունչները սրբելով ու դիստանցավորվելով նրանից, որ 20 տարի շարունակ «պա տերազմը հետաձգել են» Ռուսաստանի կողմից ստատուս-քվոն հավերժ պահպանելու կե ղծիք-հույսով-հաշվարկով, իսկ Հայաստանի անունից էլ համաձայնելով ամենատարբեր ֆորմուլաներով գործարքներին, որոնց մեջ անխտիր կերպով ազատագրված տարածքների վերադարձն էր ինչ-որ բանի դիմաց՝ խաղաղության, կարգավիճակի, ապաշրջափակման․․․

Անցյալի բեռը բոլոր առումներով հետապնդում է Հայաստանին։ Ու այդ բեռի մեջ նաև այս անհասկանալի կառույցն է՝ Հայաստանի անդամակցությամբ, կաշկանդող պարտավորություններով ու Հայաստանի համար ստեղծած վտանգներով։ Բայց ես այդ կառույցին կամ Ռուսաստանին չեմ մե ղադրելու այս վիճակի համար։ Դրա թիվ մեկ մեղավորները հատկապես Հայաստանի 2-րդ ու 3-րդ նախագահներն են, որոնք մղձավանջը կատարյալ են դարձրել ու պետք է պատասխան տան այս ամենի համար։ Այն ժամանակ, երբ Ադրբեջանը, չանդամակցելով որևէ ռա զմաքաղաքական դաշինքի, իր ինքնիշխանությունն ու ազատությունը օգտագործեց երկկողմ հարաբերությունների ձևաչափով լուծելու իր անվտանգության խնդիրները, հաստատելու ռա զմաքաղաքական ու ռա զմատեխնիկական հարաբերություններ այն երկրների հետ, որոնք կարող էին նրան օգնել «իր» տարածքների «դեօ կուպացիայի» գործում, Հայաստանի երկու նախագահները հաջորդաբար վաճառեցին նրա ռազմավարական ակտիվները, ինքնիշխանությունը, սահմանափակեցին ու Հայաստանի թողեցին մի բանի հույսին, որը գոյություն չունի։ Հայաստանը դեռ շատ թանկ գին է վճարելու

անցած երկուսուկես տասնամյկաներում այս ռա զմաքաղաքական սխա լների համար։ Այն, ինչ կարող է ու պարտավոր է անել Հայաստանի ներկայիս իշխանությունները, եթե ունակ չեն կառավարելու այդ կառույցից դուրս գալու հավելյալ ռիսկերը, պարտավոր են Հայաստանի խնդիրները բերել միջազգային լեգիտիմ մանդատների, կառուցների ու հարաբերությունների ներքո, որովհետև դրանց լուծումը միջազգային իրավունքի դաշտում է։ Այդ խնդիրները թողնել ադրբեջանաթուրքառուսական եռանկյունու ու ՀԱՊԿ-երի հույսին, նշանակում է՝ Հայաստանի դանդաղ մահ, ինչը թույլ տալը հանցագործություն կլինի։
Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: