3 տարի առաջ Սեւանի թերակղզում լողափից կատարված գողությունը ոստիկանները բացահայտել են

2016թ. օգոստոսի 1-ին ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդվել էր Սեւանի թերակղզում լողափնյա բացօթյա տաղավարից բջջային հեռախոս գողանալու մասին:

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ապրիլի 17-ին ոստիկանության Սեւանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1976 թ. ծնված Հենրիկ Մ.-ն 2016թ. հուլիսի 31-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սեւանի թերակղզու տարածքում գործող հանգստյան գոտու տարածքում գտնվող զրուցարանի սեղանից գողացել է Ա.Գ.-ի մոտ 200.000 դրամ արժողության «Այֆոն 5 Էս» բջջային հեռախոսը:

Կատարվում է նախաքննություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: