5 դասեր կենդանիներից, որոնցից արժե սովորել

100 բիզնես գաղտնիքներ բեսթսելլերի հեղինակ Վահագն Դիլբարյանն իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր գրառում է կատարել.

5 դասեր կենդանիներից, որոնցից արժե սովորել

1. Փայտփորիկ Ամենակարևոր դասերից մեկը, որ կարելի է սովորել փայտփորիկից, ֆոկուսն է, այսինքն կենտրոնացումն այն գործի վրա, որն անում ես։ Ի տարբերություն մեզ, փայտփորիկը շատ ռեալ աշխատող է։ Որդ ուտելու համար նա չի փորձում ծառը կտրել, ջարդել, կիսել, այլ ուղղակի գտնում է այն կետը, որն իրեն պետք է ու հարվածում այնքան, մինչև հասնում է նպատակին։ Նույնն էլ մարդկանց մոտ է, փոխանակ կենտրոնանան ինչ-որ բանի վրա ու լավ անեն, սովորում են մի քանի բան ու բոլոր մասնագիտությունների մեջ դառնում են միջակ, իսկ միջակը մրցունակ չէ, սա բոլորս գիտենք։ Սա վերաբերում է ձեռքն այստեղ ու այնտեղ գցողներին, ովքեր նման կերպ ոչ մի արդյունք չեն ունենալու։

2․ Կորյուն 

Առյուծի ձագերը փոքր տարիքից սովորում են մի բանի, որ իրենց դունչը պիտի արյունոտվի։ Մի քիչ դաժան էր ստացվել, բայց իրականում սա նշանակում է, որ ձագերը պռակտիկ սովորում են մեծերից ու ավելի փորձառու առյուծներից։ Նրանք ոչ մի գիրք չեն կարդում ու նրանց ոչ ոք ոչինչ չի պատմում։ Միանգամից պրակտիկա է, նրանք նայում են ու կրկնում։ Իսկ մարդկանց դեպքում շատ ժամանակ հակառակն է լինում, փոխանակ մարդը գնա ու սկսի փորձառուներին նայել, ինքնուրույն փորձել, սկսում է լսել միջավայրին, կարդալ ոչ օգտակար ինֆորմացա ու փակվել իր մեջ։ Մինչ որսի գնալը, պիտի մարզվել, պարապել ու դա միայն պրակտիկայի շնորհիվ է, այլ հրաշք չկա։

3․ Շուն 

Երրորդ դասը կարելի է սովորել շնից, որի միտքը հետևյալն է, պոչդ շարժիր առաջինը։ 21-րդ դարում կարևոր չէ, թե դու ինչ ես անում, այլ կարևոր է, թե ինչքան մարդ է քեզ հավատում ու քեզ հետ շարժվում առաջ։ Որ մարդ տուն է մտնում, շունը երբեք չի մտածում, որ կսպասեմ այնքան, մինչև ուտելիք տան, ուտեմ, հետո սիրեմ, խաղամ տիրոջ հետ։ Նա միանգամից տալիս է իր սերը, ուրախությունը ու դիմացը ստանում է այն, ինչ իրեն պետք է։ Դա է գաղտնիքը, որ ֆիզիկական ոչինչ չտալով՝ շունն ունենում է այն, ինչ ուզում է։ Նույնն էլ մարդկանց մոտ է, մենք պահանջում ենք առանց տալու, առանց մտածելու, թե մենք ինչպես կարող ենք դիմացինին օգտակար լինել։ Ու հետո մարդիկ բողոքում են, թե ինչ ուզում ենք, կամ ինչ անում ենք չի լինում, պատճառն այն է, որ իրենք չեն տալիս, այլ միայն դիմացը պահանջում են։

4․ Օձ 

Չորրորդ դասը օձի մասին է, որի դեպքը շեշտում է՝ չպիտի բողոքել։ Օձը չի մտածում, որ ոտք, ձեռք չունի, տեսողությունը վատն է, վատ շրջակայքում է ծնվել, նրան ոչ ոք չի սիրում, ծնողները հոգ չեն տարել իր մասին և այլն։ Օձը հարմարվում է նրան, ինչ ունի և փորձում է իր ունեցածից քաղել մաքսիմումը։ Եվ եթե ձմեռ է, նա քնում է, հարմարվում է վիճակին, որ ուժ հավաքի, հենց գարուն է, փոխում է մաշկը, որ ավելի սահուն ու թարմ լինի և ամեն կերպ նա հարմարվում է միջավայրին՝ ձգտելով հասնել իր ուզածին, այլ ոչ թե նստում ու ասում է եղանակը վատն է, տեղս լավը չէ, պատճառներ ու լիքը պատճառներ, որոնք մենք լսում ենք ամեն օր տարբեր մարդկանցից։

5. Գայլ 

Գայլերը թիմի իդեալական օրինակ են։ Միայնակ գայլը շատ դժվար է ապրում բնության մեջ, իսկ ահա ոհմակով նրանք անպարտելի են։ Պատճառն այն է, որ ոհմակում կա հստակ առաջնորդ, ում լսում են բոլորը և կան տարբեր ֆունցկա կատարող գայլեր։ Եվ երբ ամեն մեկը կատարում է իր ֆունցկան, ապա գայլերը կարողանում են և որսալ, և սնվել, և ավելի քիչ էներգիա ծախսել, քան միայնակ լինելու դեպքում է լինում և ապրել։ Նույնն էլ մարդկանց պարագայում է, արդեն մրցակցում են ոչ թե ինդիվիդուալ մարդիկ, այլ թիմերը, թե որ թիմն ավելի հաջողակ, ավելի արագ, ավելի որակյալ պրոդուկտ, կամ ծառայություն կառաջարկի։

Ինչևէ, բնությունն ամեն կերպ մեզ սովորեցնում է իր կանոնները, մնում է օգտվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: