5 միլիարդ խնայողություն տնտեսվարողին՝ վարչապետի կողմից

ՀԻՆԳ ՄԻԼԻԱՐԴ ԽՆԱՅՈՂՈԻՓՅՈՒՆ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻՆ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ։

Այսօր Վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել,որից պարզ դարձավ ՝
֊ որ մինչ այս տնտեսավարողներին 160.000 ՀՀ դրամով առաջարկվող նոր սերնդի ՀԴՄ ները ,այսուհետ կառաջարկվեն 60. 000 ՀՀ դրամով։
֊որ ՀԴՄ ների տարաժամկետ վճարման կարգը կպահպանվի նաև նոր 60 000 ՀՀ դրամ գնի դեպքում։
֊որ նոր սերնդի ՀԴՄ կտրամադրվեն միայն այն տնտեսավարողներին,որոնց այդպիսիք ունենալը օրենքի պահանջ է։
֊որ ովքեր մինչ այս որոշումը արդեն իսկ գնել են ՀԴՄ ներ,նրանց հավելյալ վճարված 100 000 ՀՀ դրամները կվերահաշվարկվեն։
Ամփոփեմ՝
ՀՀ է ներկրվել նոր սերնդի 50 000 ՀԴՄ ներ։
Դրանք տնտեսավարողին պետք է վաճառվեին 160 000 ՀՀ դրամով։
Վարչապետի որոշումից հետո կվաճառվեն 60 000 ՀՀ դրամով։
Ամեն տնտեսավարող կտնտեսի 100 000 ՀՀ դրամ։
Ընդհանուր առմամբ 50 000 տնտեսավարողներ կտնտեսեն հինգ միլիարդ դրամ կամ 10.5 միլիոն դոլար։
Հուսամ,որ տնտեսված գումարները կծառայեն մարդկանց և հայրենիքի բարգավաճմանը։

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: