Instagram-ը կարող է հրաժարվել լայքերից

Instagram սոցիալական ցանցը կարող է թաքցնել հրապարակումների տակ գտնվող լայքերի քանակը, գրում է Тech Сrunch-ը:

Նոր գործառույթի փորձարկման մասին հայտնել է բջջային հավելվածների ոլորտի փորձագետ Ջեյն Մանչուն Վոնգը:
Փորձարկվող տարբերակում փոփոխվել է հավելվածի դիզայնը և հրապարակման տակ երևում է վերջին լայքած մարդը և «և այլն գրությունը»:
Instagram-ի ներկայացուցիչը հաստատել է, որ Վոնգի հրապարակած սքրինշոթն իրոք նոր ոճ է, սակայն գտնվում է մշակման փուլում:
Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: